Նոր, խստացված կարանտինի պայմաններում Yandex. Taxi-ի «Առաքում» սակագնի մեկնարկումն շատ տեղին է․ փորձի փոխանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա աննախադեպ եւ հաճելի անակնկալ է Yandex.Taxi-ի կողմից, մասնավորապես երեկ հայտարարված՝ ինքնամեկուսացման պայմանների խստացումների պայմաններում, երբ Հայաստանում մարդիկ կարողանում են տանից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, սահմանափակել են իրենց շփումը: Ցավոք, հնարավոր չէ անգամ այցելել տարեց հարազատներին՝ տատիկին, պապիկին և իրենց՝ տանից դուրս գալը էլ ավելի խստացված է, ունի ժամային սահմանափակում: Բայց այստեղ փրկության է գալիս Yandex.Taxi-ի «Առաքում» առաջարկը, որի միջոցով կարող ենք մեր տարեց հարազատներին փոխանցել մեր աջակցությունը: Օրինակ, եթե մեր տարեց հարազատները կարիք ունեն սննդի, դեղորայքի, մաքուր հագուստի, ապա մենք կարող ենք դա նրանց համար անել Yandex.Taxi-ի առաքման շնորհիվ: Այս ծառայության շնորհիվ անգամ կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում մեր հարազատներին առաքել քաղցրավենիք, գրքեր:  Օրինակ, առաքման շնորհիվ հնարավոր կլինի պապիկին փոխանցել ոչ միայն անհրաժեշտ դեղորայքը, այլեւ՝ կերակուր պատրաստել եւ այն եւս առաքել, լվանալ եւ ուղարկել մաքուր հագուստ:

Այսպես 24-ամյա Անի Մխիթարյանը Yandex.Taxi-ի առաքման շնորհիվ հնարավորություն ունեցավ ճնշումն իջեցնող դեղորայք փոխանցել մայրաքաղաքի մեկ այլ հատվածում բնակվող իր տատիկին, ով չէր կարող ինքնուրույն դուրս գալ, քանի որ ժամը բաց էր թողել: Անիի խոսքով, բարեհամբույր եւ համբերատար վարորդը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իր տատիկին ուրախացնել. «Մոտեցել է վարորդը, դիմակով, ձեռնոցներով, փոխանցել առաքումը: Իսկապես, շատ հրաշալի է, որ մեր օրերում, արտակարգ դրության պայմաններում, կարող ենք օգտվել նման հաճելի եւ օգտակար ծառայություններից»:

Այսպիսի դրական նկարագրից հետո ես էլ հետաքրքրվեցի, որոշեցի փորձարկեմ, քանի որ ինքս էլ ուզում էի ընկերուհուս շատ շուտվանից խոստացված գիրքը վերջապես փոխանցեի․ Դավիթաշենից դեպի Գյուլբենկյան ուղղությամբ։

Փորձարկեցի և չփոշմանեցի, կիսվեմ Ձեզ հետ իմ փորձով։

Նախ հենց պատվիրեցի միանգամից մոտակայքում մեքենա գտնվեց, մեքենան տեղ հասավ 2 րոպեում,

վարորդը շատ բարեհամբույր էր, դիմակով էր եւ ձեռնոցներով, ասաց, որ դա իր անձնական նախաձեռնությունն է, բայց նրանից բացի շատերն են այնպես անում, քանի որ հոգ են տանում իրենց և մոտիկների առողջության համար, մեքենայից էլ ալկոգելի հոտ էր գալիս։ Պատվերն ընդունեց եւ, ինչպես համակարգը նշել էր, 7 րոպեում հասցրեց ընկերուհուս այն ինչ փոխանցել էի։ Ողջ ընթացքում ես հետեւում էի նրա երթին:

Նշեմ նաեւ, որ ընկերուհիս էլ իր մոտից հետեւում էր, քանի որ իր համարը նշելով կարողացա երթը միացնեմ նաեւ իր հավելվածին։ Ահա թե ինչպիսի տեսք ուներ սա իր հավելվածում՝

Ընկերուհուս տունը հեշտ գտավ եւ փաթեթը փոխանցեց այնպես, ինչպես ես էի տվել նրան։ Ի դեպ, մինիմալը 400 դրամ էր, կոնկրետ այս պատվերն արժեցավ 600 դրամ»:

«Առաքում» նոր սակագնի մեկնարկը շատ կարեւոր է նաև բազմաթիվ վարորդների աշխատանքով ապահոված լինելու տեսանկյունից՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում: Չէ որ արտակարգ դրության ժամանակ վարորդների ուղեւորների քանակը շատ ավելի քիչ է եւ Yandex.Taxi-ի այս սակագնի շնորհիվ նրանք կկարողանան փոքր-ինչ բարելավվել իրենց ֆինանսական դրությունը. կունենան շատ պատվերներ եւ գումար կաշխատեն:

Նշեմ նաև, որ սա նաև հարմար է այն մարդկանց համար, ովքեր աշխատում են տանից, չէ որ առաքման միջոցով հնարավոր կլինի գործընկերոջը փոխանցել փաստաթղթեր: Կարճ ասած՝ սա երկար սպասված եւ հաճելի առաջարկ է, որից միայն կարող ենք շահել: Ի դեպ, «Առաքում» սակագնից հնարավոր է օգտվել այնպես, ինչպես պատվիրում են սովորական երթուղին Yandex.Taxi-ի հավելվածով: Առաքումը հնարավոր կլինի իրականացնել տանից տուն, ընդամենը պետք է ստացողը դուս գա եւ մոտենա մեքենային, և, նույնիսկ դռնից դուռ, այս դեպքում կարելի է վարորդին խնդրել, որ առաքվող իրը թողնի դռան մոտ՝ ինքնամեկուսացման կարգը չխախտելու համար:

Առաքումն իրականացնում են այն վարորդները ովքեր միացված են Yandex.Taxi-ին և ունեն բարձր վարկանիշ: Սակագնի մեկնարկելուց առաջ նրանք անցել են հատուկ վերապատրաստման միջով:

Ամենակարեւորը, առաքումը թանկ չէ, ինչպես մինչ օրս նմանատիպ ծառայություններն էին, այն հավասար է սովորական ուղեւորության արժեքին: Կատարվում է րոպեական, ինչպես սովորական ուղեւորություն: Պատվիրում եք մեքենան վարորդը գալիս է, վերցնում է եւ ուղեւորվում: Իսկ առաքման համար վճարում է նա, ով պատվիրել է մեքենան. միայն բանկային քարտի միջոցով։

Yandex.Taxi-ի առաջարկը՝ առաքման հետ կապված բիզնես միջավայրի համար եւս կարող է օգտակար լինել: Ի դեպ, յուրաքանչյուր ռեստորան, խանութ, որոնք չունեն առաքման սեփական ծառայությունը, կարող են միանալ Yandex.Taxi-ին:

Շատ հարմար է, որ առաքում ուղարկողը ստացողի հեռախոսահամարը ներառում է հավելվածում եւ ստացողը հաղորդագրություն է ստանում, իսկ վարորդը կարող է անմիջապես կապ հաստատել ստացողի հետ, ինչպես ես էի արել: Այսինքն ուղարկողին պետք չէ անընդհատ զանգել եւ վերահսկել ուղեւորությունը: Ստացողն ու ուղարկողը կարող են իրական ժամանակում հսկել ուղեւորությունը՝ տեսնել որտեղ է հասել վարորդը, որ ճանապարհով է գնում, առցանց, հավելվածի միջողոց: Դա հնարավոր է նաեւ այն դեպքում, երբ ստացողն իր հեռախոսի մեջ չունի  Yandex.Taxi-ի հավելվածը:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Yandex.Taxi-ն այս պատրաստ է նաև կազմակերպել առաքում՝ խանութներից, սուպերմարկետներից, ռեստորաններից եւ այլ վայրերից: Առայժմ սա իրականություն է Երեւանում, ժամանակի ընթացքում այն հասանելի կլինի նաեւ Հայաստանի մարզերում:

Համաձայնեք, որ սա շատ լավ հնարավորություն է. օգտվել նման ծառայությունից, երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված:




Լրահոս