Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երևանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաժանորդների սպասարկման անընդհատությունն ապահովելու, ինչպես նաև բջջային կապի ռազմավարական
կարևորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝
սպասարկման շարժական կենտրոններից:

Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու
Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ: Այս և այլ նորությունների մասին տեղեկանում
ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում:

Երևանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել
են հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման
վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների և ծառայությունների մեծ
մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն և գործարքները
կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:
Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի
ապառիկ վաճառքը:

Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց
խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ
զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ
կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որևիցե մեկը՝ ըստ իր
հարմարության, կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝
սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:

Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ
պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու և
ծառայություններ ակտիվացնելու համար:

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր
հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են,
անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ:
Երևանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող
սպասարկման կենտրոնների հարևանությամբ՝ հետևյալ հասցեներում.

 Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)

 Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)

 Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)

Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն,

Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում:

Երևանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների աշխատանքային ժամերն
են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:




Լրահոս