
Արդեն տեղեկացրել էինք, որ այս ամռանը նախատեսված Տոկիոյի Օլիմպիական խաղերը ամենայն հավանականությամբ կհետաձգվեն:
Այդ մասին հայտարարել էր Ճապոնիայի վարապետ Սինձո Աբեն: Արդեն հայտարարություն է տարածել ՄՕԿ-ի պատշոնական կայքը` հաստատելով, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը տեղափոխվեցին 2021 թվական` աշխարհում տարածված COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պատճառով 2021 թվական էին տեղափոխվել ֆուտբոլային խոշոր մրցաշարեր ԵՎՐՈ-2020-ը եւ Ամերիկայի Գավաթի 2020 թվականի խաղարկությունը:
Էդմոն Մարտիրոսյան