ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը․ նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Սակայն նրա փաստաբան Հրանտ Անանյանը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019թվականի սեպտեմբեր ամսից և տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավիրվելով գալ Հայաստան ՝որպես մեղադրյալ հարցաքննության, մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին ահազանգում է Գագիկ Բեգլարյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը։ Նա ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել աստեղծված իրավիճակից։ Նշված գործով քննչական մարմինը նախկինում որևէ անգամ որևէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել թեև ըստ մեզ հասած նյութերի սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից:

Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը նրա չներկայանելու պատճառների վերաբեյալ, ուստի՝ նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը չի կարող լինել օրինինական, այն բողոքարկվելու է՝ օրենքով սահմանված կարգով իմ կողմից: Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կապակցությամբ պետք է նշեմ, որ մեղադրանքը անհիմն է, դրանում նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկման միջանկյալ հատվածում ձեռք է բերել և ներկայացրել է անհերքելի փաստեր և ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա և համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է և դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում:

Դավիթ Դավթյանը գրավոր հարցմամբ պնդել է, որ տվյալ օրվա նիստի արձանագրությունը հենց ինքն է ստորագրել: Դատարանը, 3-4 դատական նիստում քննարկելով այս հարցերը, անտեսելով այս անհերքելի ապացույցները, կալանավորելու որոշում կայացրեց՝ «ընդառաջելով» ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ուշագրավ է,որ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը փորձել է «լղոզել» Գ.Բեգլարյանին վերագրվող մեղադրանքի այդ առանցքային, անկյունաքարային մասը՝ ըստ էության ընդունելով մեր պնդումը՝ դրա փոխարեն բառացի վերափոխելով հետեւյալ ձևակերպմամբ՝ «(..)Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթաց(…)» Որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ վերագրվել է իբր՝«2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք» Այս մասով պետք է նշել քրեական հետապնդման մարմինները անտեսել են, որ ՀՀ Կառավարության կողմից դեռևս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքային որպես ոչ բնակելի հասարակական տարածք և 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը չի փոխել, փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել,որևէ իրավական հետևանք չի առաջացրել,սակայն եթե անգամ առաջացներ անօրինականության տար չկա դրանում:

Ուշագրավ է, որ խնդրո առարկա մանկապարտեզին, որը եղել է առանձին ինքնուրույն կազմակերպություն, տվյալ տարածքը չի պատկանել, իրավական հիմք անգամ չի եղել այն մանկապարտեզի կողմից օգագործելու համար, ուղղակի տվյալ տարածքում փաստացի գործունեություն է իրականացրել մանկապարտեզը: Տվյալ տարածքի ենթադրյալ անհամարժեք օտարման մասով պետք է հստակ արձանագրել, որ գույքը սահմանված ընթացակարգի համաձայն գնահատման է տրվել լիցենզավորված կազմակերպության, ով էլ գնահատել է այն, հետևաբար՝ օտարման գինը չի որոշել Գ.Բեգլարյանը, այդ մասով գործել է իր լիազորությունների շրջանակներում նույնպես, քննչական մարմինը այդ մասով չի ներկայացրել որևէ ապացույց հակառակի մասին:

Այս ընթացկարգով գույքեր են ձեռք բերել նաև ներկայիս իշխանության ներկայացուցիներ, որի փակագծերը կբացեմ լրացուցիչ… Պաշտպանության կողմը դատարանի որոշումը գնահատում է անհիմն և չպատճառաբանված, Դատարանը անտեսելով ամեն ինչ իրեն վերապահել ձեռագրաբանի գործառույթներ, իբր թե Դ.Դավթյանի 2008 թվականին սրորագրված այքան էլ նման չէ նրա ներկայիս ստորագրությանը: Ի դեպ եթե անգամ դա այդպես լիներ դա նորմալ է, քանի որ դասագրքային ճշմարտություն է՝ ժամանակի ընթացքում ձեռագիրը փոխվում է: Առանց ձեռագրաբանական փորձաքննության նման փաստ չէր կարող հաստատվել, բայց ստացվում է, որ ներկայումս ՀՀ-ում կան դատավորներ առանց փորձագետի եզրակացության էլ կարողանում են նման «փաստեր» հաստատել: Միանշանակ բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:




Լրահոս