Կրիշտիանու Ռոնալդուի եւ իր գործակալի խոշոր օգնությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ իր գործակալ Ժորժե Մենդեշը Լիսաբոնում եւ Պորտուում գտնվող հիվանդանոցներին կֆինանսավորեն ՝ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների համար ինտենսից թերապիայի բաժանմունք բացելու համար։

Calcio e Finanza-ն տեղեկացնում է, որ Ռոնալդուն եւ Ժորժե Մենդեշը պատրաստ են հոգալ բոլոր ծախսերը ինտենսիվ թերապիայի բաժանմքունքեր բացելու համար։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանողներից երկուսը արդեն հաստատել են տարածված լուրերն ու իրենց շնորհակալությունը հայտնել պորտուգալացիներին։ Նշվում է նաեւ՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները կանվանակոչվեն Ռոնալդուի եւ Մենդեշի անուններով ՝ ի նշան երախտագիտության։

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ողջ Եվրոպայում դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները ՝ բացառությամբ Բելառուսի։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս