Համապատասխան կառույցները հերթականությամբ ուսումնասիրում եւ «գույքագրում» են «նախկինների» ունեցվածքը․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ՝ դեռ չչեղարկված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանը, խոսելով «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու մասին, հրապարակավ անուններ հնչեցրեց եւ հավելեց, որ «ինքնակամ պետությունից թալանածը բերեն, հետ վերադարձնեն պետական գանձարան»։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ համապատասխան կառույցները հերթականությամբ ուսումնասիրում եւ «գույքագրում» են տարբեր անձանց ունեցվածքը. մենք տեղեկություններ ունենք, որ այդ «կարգավորումներն» իշխանություններն իրականացնելու են ապօրինի գույքի ձեռքբերման մասին վերջերս ընդունած օրենքի շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ կազմում են «նախկինների» ցուցակ, յուրատեսակ «հերթագրում» են կատարում՝ ում մասին երբ հայտարարելու, ինչ պարբերականությամբ հայտարարելու համար:

Իսկ ի՞նչ սկզբունքով են «հերթագրելու», հարցրինք իշխանական մեր զրուցակցին: «Հաստատ՝ ոչ այբբենական կարգով»,-կեսլուրջ-կեսկատակ ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս