ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ոստիկանությունը հսկելու ռեժիմը խախտողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ անձանց տեղաշարժի սահմանափակումները ՀՀ տարածքում եւ սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերում վարչական պատասխանատվությունը։

«Երեկվանից հատուկ ռեժիմ է իրականացվում՝ կապված մեր քաղաքացիների տեղաշարժի հետ և մեր քաղաքացիները պարտավոր են ինքնամեկուսանալ և պահպանել կանոնները։ Ոստիկանությունը հաղորդագրությունների միջոցով հորդորում են քաղաքացիներին, որ պահպանեն պարետների ցուցումներն ու կարգը», – նշեց Մհրյանը։

Իսկ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը խոսեց սպասվող վարչական պատասխանատվության միջոցների մասին, որոնք առկա են լրատվական գործունեություն իրականացնողների հանդեպ։ «Ազգային ժողովը վարչական պատասխանատվություն է նախատեսել մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների համար եւ նախատեսված է տուգանք։ Օրենսդիրը հստակ սահմանել է՝ ինչ ասել է մեկուսացում եւ ինչ ասել է ինքնամեկուսացում», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 




Լրահոս