Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 422 հազարը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 18 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 109 հազար 142:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 69 հազար 176 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձ ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 6 հազար 820:
Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 881: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերի թիվը կազմում է 42 հազար 58:
Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 32 հազար 991 է, այնուհետև Իրանն է՝ 24 հազար 811 հաստատված դեպքով: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 22 հազար 304-ի, Շվեյցարիայում՝ 9 հազար 877-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 137-ի, Մեծ Բրիտանիայում՝ 8 հազար 077-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 70 դեպք կա, Ռուսաստանում` 495, Թուրքիայում՝ 1872:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: