Երեկ երեկոյան ժամը 20:30-ի սահմանում կրակոցներն են հնչել Լոռու մարզի Վանաձոր քաղաք Առափնյա փողոցում, որի հետևանքով հրազենային վնասվածքներով Վանաձորի բուժկենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ:
Վիրավորները՝ Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն ու 35-ամյա Հովսեփ Սարգսյանն են։
Դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի փայտե մահակներ: Դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
Դեպի առթիվ ArmLur.am-ը կապ է հաստատել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքից տեղյակ է, բայց մանրամասներին ծանոթ չէ, թե ինչը կարող էր լինել կրակոցների պատճառը։
«Տեղեկացված եմ այնքանով ինչքանով մամուլում հրապարակված է, մենք հիմա արտակարգ դրության աշխատանքներով ենք զբաղված»,-ասաց նա։
Նշենք, որ փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Լիդա Եղիազարյան