
Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԴԱՀԿ խոսնակ Վարդուհի Պետրոսյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»,- գրել է Վարդուհի Պետրոսյանը:
Մինչ այդ Վարդուհի Պետրոսյանն աշխատում էր ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում: