ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են
ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս որպես սոցիալական պատասխանատվության
դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20
միլիոն ՀՀ դրամ գումար:
Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ
հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում
կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ,
մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են
դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են
սանիտարահիգիենիկ միջոցառումներ և տարածքներն ախտահանվում են: Աշխատակիցների
մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են
առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջև
սահմանափակ է:
Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության և
երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին և բուժանձնակազմին, ովքեր այս
ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով և պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու
համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում:
Հարգանքով,
Ի․Գ․ Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ




Լրահոս