Ես շատ ավելի շուտ էի սպասում, որ պետք է արտակարգ դրություն հայտարարվեր․ մեր ազգին բնորոշ է , մինչև դանակը ոսկորին չի հասնում բժշկի չենք գնում, հիմա նույնն է։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչուհի Լիլիթ Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։
«Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է պատերազմ է, և շատ ավելի դաժան պատերազմ, բայց քանի որ հայի գենը ամենաուժեղն է, ես վստահեմ, որ հաղթահարելու ենք։ Ես, երբ լսեցի համաճարակի մասին, հաջորդ օրվանից աշխատանքի չեմ գնացել, և բոլոր հիգենիայի կանոնները պահելով՝ ինքնամեկուսացել եմ իմ ընտանիքի հետ»։
Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ համաճարակի տարածման լուրը լսելուց հետո, շատ ծանր ապրումներ է ունցելել, անգամ ընկճախտի մեջ է ընկել։
«Ամեն վայրկյան տարբեր սոցցանցերով հետևում էի, թե ինչ է կատարվում, ինչ զարգացումներ կան, այն աստիճանի էի հասել, որ մտածեցի, եթե այս կերպ շարունակեմ, ապա ես կկործանվեմ, բայց այդ հոգեբանական ծանր իրավիճակից ինձ կարողացավ դուրս հանել ալավերդցի իմ ծանոթներից մեկը, եթե նա չլիներ ես վարի էի գնալու, նա կարողացավ ինձ հանել այդ ընկճախտից։ Հետո հասկացա, որ պետք չէ վախենալ, ես պահպանում եմ բոլոր կանոնները, բարի եմ, անգամ երբ ԱՄՆ եմ ուղարկում որդուս վիրահատության, նախ աղոթում բոլոր մանուկների համար, որ առողջ լինեն, հետո նոր իմ որդու համար»,-պատմեց նա։
Երգչուհու գնահատմամբ՝ իրենց սերունդն ամեն դժվարություն տեսել է՝ երկրաշարժ, պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ՝ պլեճ, տալոնով հաց․
«Սա չէինք տեսել, սա էլ տեսանք»,-նշում է նա։ Խոսելով՝ նաև ներկայիս իշխանության ձեռնարկած քայլերի մասին, Լիլիթ Կարապետյանը նկատեց, որ անգամ այս ծանր պահերին հանրությունը քննդատում է հին ու նոր իշխանությանը՝ համախմբվելու փոխարեն։
«Այս իրավիճակում պետք է ռադ անեն նման տգետ արտահայտությունները, չի կարելի, այսօր աշխարհն է կործանվում, ամեն ինչ սուտ է, եթե «վարի գնանք» բոլորով ենք գնալու։ Չի կարելի մարդկանց աշխատանքը խանգարել, օր ու գիշեր աշխատում են մեզ համար։ Ո՞ր մի երկրի վարչապետն է «աչոտ» տալիս ժողովուրդին, ծամում դնում են բերաններս։ Սա համաշխարհային համաճարակ է, չի կարելի ամեն ինչ գցել իշխանության վրա»,-հավելեց Լիլիթ Կարապետյանը։
Լիդա Եղիազարյան