
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 25-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 512 մլն 607 հազ. 314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582: