ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, կապված դրա հետ երեք պայմանագրային զինծառայող կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Երեքն էլ մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։
Այս մասին հայտնում է հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացվում են դեռ փետրվարի 20-ից։