Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է
արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն
իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում
և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից
հետևյալ հիմնականներին՝
Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային
մարմիններ դիմելու իրավունքը,
արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության
կանխավարկածը,
դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
ամուսնանալու ազատությունը,
երեխայի իրավունքները,
կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
մտքի և կրոնի ազատությունը:
Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. Մարդու իրավունքների պաշտպան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ