Ինչ նոր որոշումներ է կայացրել պարետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետը նոր որոշումներ է կայացրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Պարետի 2020թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝

57)«17.11» – Թաղանթանյութի արտադրություն

58) «17.12» – Թղթի և ստվարաթղթի արտադրություն

59) «17.21» – Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

60) «17.23» – Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

61) «17.29» – Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

62) «18.12» – Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով

63) «22.22.0» – Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

64) «23.13.0» – Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

65) «18.11» – Թերթերի տպագրություն

66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն

67) «20.14.9» – Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

68) «23.52» – Կրի, գիպսի և գաջի արտադրություն

69) «24.42» – Ալյումինի արտադրություն

70) «47.62» – Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

71) «47.9» – Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

72) «58.13» – Թերթերի հրատարակություն

73) «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով

74) «94.91.2» – Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30) «47.11» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում»

3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի՝

ա. «49.31.4» – Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ.

բ. «49.39.5» – Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ.

գ. «49.39.6» – Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:




Լրահոս