ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական վարույթ հարուցող մարմինը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է։
Պարզվում է, որ «Ավշարի գինու գործարան» ընկերության կողմից խախտվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը։ Բանն այն է, որ հանձնաժողովը կոնյակի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում դիմել է ընկերությանը` գրությունը ստանալուն հաջորդող օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այն ստացել է 2019 թվականի օգոստոսի 21-ին, որից հետո պարտավոր էր գրությամբ սահմանված տեղեկատվությունը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 4-ը ներառյալ: Սակայն գրությամբ պահանջված տեղեկատվությունն ընկերությունը ներկայացրել է հոկտեմբերի 24-ին եւ ոչ ամբողջական: Որոշվել է ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան