ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալկոգել արտադրողները կստուգվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ալկոգել արտադրող ընկերությունները հայտնվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսադաշտում։ Պարզվում է, որ սպառողները բազմաթիվ անգամ ահազանգել են այն մասին, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում։
Այս պատճառով Շուկայի վերասկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ՝ հաշվի առնելով նաեւ վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետեւանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը։ Իրականացվող ստուգումների արդյունքների մասին տեսչական մարմինն առաջիկայում կտեղեկացնի։
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս