ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին փոխնախարարի բնակարանի գողությունից երկու ամիս անց․ ինչ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին լրացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանի բնակարանի գողության դեպքի երկու ամիսը է, սակայն ո՛չ ենթադրյալ հանցագործներն են հայտնաբերվել, ո՛չ էլ գողոնը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միայն ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչությունը հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանին եւ նրան տուժող ճանաչել: Ավելին՝ նախաքննական մարմինը արձանագրել է, որ գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ նախկին փոխնախարարը գործուղման է եղել, եւ դեռ ավելին՝ վերջինիս բնակարան են մտել տան պատշգամբից:

Բանն այն է, որ բանակարանը գտնվել է առաջին հարկում, եւ ենթադրյալ հանցագործները այդ ճանապարհն են ընտրել բնակարան մտնելու համար: Հիշեցնենք, որ ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս