ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։
ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները։
«Պարետի որոշմամբ՝ միջմարզային կանոնավոր եւ ոչ կանոնավոր հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցված է: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»- ասվում է հաղորդագրության մեջ։