Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է 500մլն եվրո տրամադրել Լա լիգայի ակումբներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հաստատել է, որ ֆեդերացիան պատրաստ է օգնել իսպանական ակումբներին աշխարհում տարածված COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար․

«Մենք կապվել ենք ֆինանսավորող կազմակերպությունների հետ։ Եթե Լա լիգան ցանկանում է, մենք պատրաստ ենք համաձայնության գալ։ Մենք աշխատում ենք 500մլն եվրոյի չափով վարկ վերցնելու ուղղությամբ»,- նախագահի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ եվրոպական գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են կորոնավիրուսի տարածման պատճառով։ Իսպանիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 40․000-ը, իսկ մահացություններինը ՝ 3000-ը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս