ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան աջակցություն կստանան աշխատանքը կորցրած քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց հակաճգնաժամային ծրագրերից մեկը, որը վերաբերում էր իր ոլորտին։

«Միանվագ սոցիալական աջակցություն է՝ երեխա ունեցող ընտանիքներին։ Եթե ծնողները ազատվել են աշխատանքից 2020 մարտի 13-ից մինչեւ մարտի 26-ը կամ ծնողներից մեկն է ազատվել աշխատանքից, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել եւ մյուս պարագայում, եթե միայնակ ծնող է եւ ազատվել է աշխատանքից։ Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է եւ աջակցության համար մի քանի տարբերակ կար, օրինակ նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն՝ յուրաքանչյուր երեխային», – նշեց նա։

Սակայն այս հարցով կառավարությունում երկար քննարկում տեղի ունեցավ և ի վերջո հստակեցումներ արվեցին։ Հաստատվեց մինչև 14 տարեկան երեխա ունեցող և մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած անձանց 100,000 դրամ գումարի չափով նպաստ տալու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս