Ոստիկանությունը հայտնաբերել է շանը իր մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- գրել է Ջանոյանը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս: ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ նշելով, որ հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին և գտնեն քաղաքացուն:




Լրահոս