
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի: