Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»․ Ռայոլան արդեն սկսել է բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, ցանկանում է մնալ Հռոմում առնվազն 1 մրցաշրջան եւս։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Sun-ը, մեր ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է բանակցությւոնները «Արսենալի» հետ։ Նշվում է, որ Ռայոլան ամեն ինչ կանի Մխիթարյանի վարձակալության ժամկետը եւս 1 տարով երարաձգելու համար։ Մխիթարյանը հանուն հռոմեական ակումբում խաղալու պատրաստ է նաեւ աշխատավարձի նվազեցման։

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվելուց հետո մեր ֆուտբոլիստին շատ էին անհանգստացնում վնասվածքները, սակայն վերջին շրջանում Մխիթարյանը ոչ միայն վնասվածք չէր ստանում այլ դարձել էր նաեւ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Հավելենք, որ Հենրիխը Ա Սերիայում արդեն հասցրել է դառնալ 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս