Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն առաջիկա ամռանը: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի նման որոշման պատճառ կարող է դառնալ համաշխարհային պանդեմիան: Եվրոպայում կորոնավիրոսով վարակվածների թվով առաջատարը Իտալիան է (74,386): Այստեղ մեծ է նաեւ մահացությունների թիվը (7,503):
Ինչպես տեղեկացնում է Diario GOL-ը, պորտուգալացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Ըստ աղբյուրի` պորտուգալացին դեմ չէ վերադառնալ Մանչեստեր, եթե «Կարմիր Սատանաները» կարողանան վաստակել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք:
Հավելենք, որ 35-ամյա Ռոնալդուին առաջիկա ամռանը կփորձի վերադարձնել նաեւ Մադրիդի «Ռեալը»:
Էդմոն Մարտիրոսյան