Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։
Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։