Լեգենդար «Մարականա» մարզադաշտը համաճարակի օրերին կծառայի որպես հիվանդանոց, Մադրիդի «Սանտիագո Բերնաբեուն»` պահեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիո դե Ժանյրոյում գտնվող «Մարականա» մարզադաշտը վերածվել է հիվանդանոցի` COVID-19 կորոնավիրուսով վարակվածների համար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Ըստ աղբյուրի` հիվանդանոցի կվերածվեն Բրազիլիայում գտնվող եւս 10 ստադիոններ:
Հավելենք, որ «Մարականան» տեղավորում է 78 հազար հանդիսական:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը արդեն գերազանցում է 2.500-ը:
Իսպանական «Ռեալ Մադրիդի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բերնաբեու»-ն էլ վերածվելու է պահեստի, որտեղ կպահվեն այն բոլոր միջոցները, որոնք հարկավոր են վարակի ընթացքը կանխելու համար: Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ պահեստում պահպանված միջոցները կտրամադրվեն կառավարության կամ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին` կարիքավորներին օգնելու համար:

Իսպանիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 56,197-ի, որոնցից մահացել են 4,145-ը, իսկ բուժվել` 7,015-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս