Գերմանական «Բավարիայի» պաշտոնական էջը տեղեկացնում է, որ «Բավարիան» , «Բորուսիա Դորտմունդը», «Լեյպցիգն» ու «Բայեր Լեւերկուսենը» 20մլն եվրո կփոխանցեն Բունդեսլիգա 2-ում հանդես եկող ակումբներին` COVID-19 կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ Գերմանիայում կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են բոլոր առաջնությունները: Եկամուտ չունենալու պատճառով շատ ակումբներ ֆուտբոլիստների եւ մյուս աշխատակիցների աշխատավարձները վճարելու դեպքում կարող են կանգնել սննկացման եզրին:
Հավելենք, որ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 43,646 դեպք, որոնցից մահացել են 236-ը, իսկ բուժվել` 5,673-ը:
Էդմոն Մարտիրոսյան