ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր տառապում են այս բարդ ժամանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ խոսել համաշխարհային պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի մասին.«Հուսով եմ, որ պաշտպանված եք, առողջ ու մարզվում եք տանը: Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այս բարդ ժամանակներում: Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր դժվարին կռիվ են մղում մարդկային կյանքեր փրկելու եւ նրանց, ովքեր բնակչությանը տրամադրում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- տեսանյութին կից գրել է Մխիթարյանը:

Մեր ավագը տեսաուղերձի միջոցով տեղեկացնում է, որ ստեղծված դադարի ընթացքում մարզվում է անհատական ծրագրով, ավելի շատ ժամանակ ծախսում ընտանիքի հետ եւ նաեւ դիտում ֆիլմեր, որն իր սիրած հոբբին է: Մխիթարյանը նշել է, որ ուրախ կլինի, եթե երկրպագուները իրեն օգնեն գտնել նոր հետաքրքիր ֆիլմեր կամ սերիալներ:

Hope you all keep safe, healthy & fit at home??❤️ My prayers go for those suffering during these hard times. Strong thoughts also to all medical staff fighting hard to save lives & those working hard to keep supplying the population #hometeam #adidas #coronavirus

Gepostet von Henrikh Mkhitaryan am Donnerstag, 26. März 2020

Էդմոն Մարտիրոայան




Լրահոս