
Մարտի 26-ին՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվում է տնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին, մարվել՝ 15:56-ին: Այրվել են տնակի պատի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և մոտ 350 քմ խոտածածկույթ: