Այստեղ` Կոստանայում ամեն ինչ նորմալ է, մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել. Պետրոս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Տոբոլի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին. «Այստեղ`Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է:

Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթնում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել:

Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը:  Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,-ասել է Պետրոս Ավետիսյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս