Հարց քաղաքացիներից՝ քանի՞ օր արձակուրդ կարող է ունենալ աշխատողը մեկ տարվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդը որքա՞ն է կազմում։ Քանի՞ օր արձակուրդ կարող է ունենալ աշխատողը մեկ տարվա ընթացքում։

Արտաշես Միրզոյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:

Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ՝ բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ի դեպ, տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս