Ինչ վնասվածք է ստացել զինծառայողը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության գոտում այսօր զինծառայող է վիրավորվել։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրավոր զինծառայողի կյանքնին վտանգ չի սպառնում։

«Զինծառայողի վիճակը լավ է, ստացել է թեթև, շոշափողական վնասվածք»,-ասաց նա։

Շուշան Ստեփանյանի խոսքով՝ այս պահին սահմանում ամեն ինչ կարգն է։

Լիդա Եղիազարյան




Լրահոս