
2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի
աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, արգելագոտում կատարված տեղազննության արդյունքում
կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ լցված 4 մլ
անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։