Մենք պետք է օր առաջ պատրաստ լինենք պատերազմի․ Կարեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառվարության ձեռնարկած քայլերի հետ մեթոդաբանական առումով այնքան էլ համամիտ չեմ։ ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերին, նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Կարեն Վարդանյանը։

«Ես ավելի կողմնակից եմ այն մեթոդներին, որոնք կիրառում են Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Իմ կարծիքով ՝ ճիշտն այն կլիներ, որ թիրախային խմբերին ֆիքսեյին և նրանց օգնություն ցույց տային։ Եթե մի քիչ էլ այս տեմպերով շարունակվի, երկրի տնտեսությունն անդառնալի կորուստեր կունենա, այն վերականգնելը ամիսներ կպահանջի մեր կառավարությունից։ Չմոռանանք, որ միջազգայի տնտեսությունն էլ է անկում ապրում, եթե այսպես շարունակվի մենք նույն իրավիճակում կհայտնվենք, ինչ 1992-93 թվականներին էր»։

Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այսօր երկրի իշխանությունները հնարավորինս պետք է աշխատեն, գյուղատնտեսության և զենքի արտադրության ուղղությամբ։ Արտակարգ դրությունը պետք է ուղղված լիներ հենց սնունդ, զենք պահեստավորելուն, քանի որ վիրուսը մեր երկրին պատերազմից չի պաշտպանելու ։

«Մենք այսօր ունենք, ռեալ, օբյեկտիվ խնդիրներ, մենք պետք է օր առաջ պատրաստ լինենք պատերազմի։Դրա համար մեզ պետք է մթերք, ինչքան գումար կա պետք է դրվի չմշակված հողատարածքները մշակելու վրա, պետք է զենք արտադրել, խրախուսել ձեռնարկություններին, որպեսզի նոր թափով սկսեն արտադրությունը։ Երբ մեզ զենքով սատկացնեն՝ անպատրաստ լինելու պատճառով, չեն նայելու՝ վիրուս ունենք, թե ոչ»,-ասաց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս