Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մեծ գումար է փոխանցել Իսպանիային` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ֆուտբոլիստը 300 հազար եվրո է նվիրաբերել Մադրիդի իշխանություններին, Ընդ որում ՝ իսպանացին դա արել է գաղտնի ձեւով։ Դե Խեայի արարքի մասին այնուամենայնիվ հայտնի է դարձել հանրությանը` ի շնորհիվ Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իզաբել Դիասի. «Շնորհակալություն, Դավիդ Դե Խեա։ Ձեր կողմից ցուցաբերված հսկայական օգնությունը առանցքային ազդեցություն կունենա COVID-19-ի դեմ պայքարի վրա: Անսահման շնորհակալ ենք Ձեզ»,- գրել է Դիասը իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 64,059-ի, որոնցից մահացել են 4,858-ը, իսկ բուժվել`9,357-ը:
Էդմոն Մարտիրոսյան