Վերջերս մամուլում շատ են խոսում այն մասին, որ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն առաջիկա ամռանը: Այդ պատճառով «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին պատրաստ է ձեռնարկել ամեն քայլ իր առաջատարին թիմում պահելու համար: Ըստ իապանական Marca-ի՝ թուրինյան ակումբը արդեն բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի հետ, ով Կրիշտիանուի ամենամոտ ընկերներից է: Մարսելոն նույնպես դեմ չէ Թուրին տեղափոխվելուն. նա նույնպես ցանկանում է վերամիավորվել Ռոնալդուի հետ: Ըստ աղբյուրի՝ Մարսելոն եւ «Յուվենտուսի» ներկայացուցիչներից մեկը պետք է հանդիպեին Մադրիդում` հնարավոր տրանսֆերի մանրամասնորը քննարկելու համար, սակայն հանդիպումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով:
«Ռեալի» եւ Մարսելոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 64,059-ի, որոնցից մահացել են 4,934-ը, իսկ բուժվել`9,357-ը:
Էդմոն Մարտիրոսյան