Ա Սերիան չեմպիոն կունենա, եթե նույնիսկ առաջնությունը չշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ա Սերիայի վերսկսման ժամկետների մասին եւ չի բացառել, որ առաջնությունը կարող է անգամ դադարեցվել, բայց հաստատել է` նույնիսկ այդ դեպքում Ա Սերիան չեմպիոն կունենա.«Կա մեկ առաջնահերթություն, որին բոլորը տվել են համաձայնություն` ավարտին հասցնել բոլոր առաջնությունները: Թե ինչպես եւ երբ դա տեղի կունենա, դեռ հայտնի չէ: Կցանկանայինք առաջնությունը ավարտել մինչեւ հունիսի 30-ը, բայց ավելի ուշ Ա Սերիան փակելու քննարկումները արդեն սկսել ենք ՖԻՖԱ-ի հետ: Վատագույն դեպքում կդադարեցնենք առաջնությունը, բայց արդյունքները ոչ մի պարագայում չեղարկել չենք կարող: Չեմպիոնը, մյուս մրցաշրջանում Իտալիան եվրագավաթներում ներկայացնողները եւ առաջնությունը լքողները պետք է որոշվեն»,- Գրավինայի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ եվրոպական թոփ 5 առաջնությունները դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պտճառով: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 597,458-ի, որոնցից մահացել են 27,370-ը, իսկ բուժվել`133,373-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս