
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Հայաստանի հավաքականը օրեր առաջ Լոնդոնում մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի, որը դադարեցվեց մեկնարկից մի քանի օր անց: