
Հայաստանում շարունակվում է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ու ազատ տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը։ Այս օրերին ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ փորձելով ապահովել պարետի որոշման կատարումը։
Մարտի 27-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 470 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 422 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Այդպիսի մի դրվագի ArmLur.am-ն ականատես եղավ Երևան -Աշտարակ ճանապարհին, այստեղ ևս ոստիկանների կողմից խիստ հսկողություն է իրականացվում եւ եղել են դեպքեր, երբ անձինք իջեցվել են մեքենաներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հովսեփ Հովսեփյան