ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը դեռ չի ներկայացրել նախորդ տարվա պաշտոնական հայտարարագիրը։ Բայց ըստ նրա 2018 թվականի պաշտոնական հայտարարագրի՝ ունեցած փոխառություններն այդ տարեվերջին կազմել են ավելի քան 30 հազար դոլար եւ 1 մլն դրամ, իսկ, ահա, դրամական միջոցները կազմել են 15 հազար եվրո, 97 հազար դոլար եւ 14.5 մլն դրամ։ Աշխատավարձը ամսական կազմել է 918 հազար դրամ։
Պարզվում է՝ ՊԵԿ պաշտոնյայի կինը՝ Լիլիթ Ասատրյանը եւս պակաս ունեցվածքի տեր չէ։ Նրա դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել են 156 հազար դոլար, 47 հազար եվրո եւ 21 մլն դրամ, եւ սա՝ այն դեպքում, երբ ամսական աշխատավարձը կազմել է 46 հազար դրամ։ Պաշտոյայի կինը եւս փոխառություն ունի՝ 20 հազար դոլարի չափով։ Թե ինչ ճանապարհով եւ ինչ պայմաններում են Ասատրյանները հասցրել այսքան ունեցվածք կուտակել, հայտնի չէ։
ՊԵԿ ցածր օղակներում աշխատողներ կան, որոնք համակարգում աշխատելով՝ հասցնում են միլիոններ կուտակել:
Մանրամասները՝ տեսանյութում