ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր փոփոխություններ․ մեքենա, դիզվառելիք է պետք՝ քննությունն անցկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վարորդական վկայականի քնություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցների կարիք ունի։ Բացի այս, այդ տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնքձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ, որի համար ոստիկանությունը դիմել է գործադիրին։

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու նոր կարգ կսահմանվի։ Կսահմանվի նաեւ վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։ Տեղեկացնենք, որ ներկայումս վարորդական վկայականի որակավորման գործնական քննությունն անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ, անցկացվում է ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 15 րոպե ժամանակով: Մեզ հայտնի դարձավ, որ գործնական քննությունը կիրականացվի ե՛ւ ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, ե՛ւ ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակով«A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար, եւ 45 րոպե ժամանակ՝ այլ կարգերի ու ենթակարգերի համար: Նախատեսվում է նաեւ տեսական քննությունների անցկացումը բացի հայերեն լեզվից հնարավոր դարձնել անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Հարցաշարերի թարգմանության հետ կապված, սակայն, լրացուցիչ ծախսեր կառաջանան, օրինակ՝ հայերենից անգլերեն լեզվով թարգմանության է ենթակա 72 000, իսկ հայերենից ռուսերեն՝ 30 000 բառ, որի շուկայական արժեքը մեկ էջի համար (մեկ էջը պարունակում է 600 բառ) ինտերնետային կայքերի գնային առաջարկների ուսումնասիրության արդյունքով կազմում է 600 դրամ։

Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։ Կարճ ասած՝ անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունը ներկայումս վարորդական վկայականների հատկացման քննական գործընթացն իրականացնում է տարածքային 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների միջոցով: Պարզվում է՝ այդ ստորաբաժանումները չունեն ավտոհրապարակներ կամ ավտոդրոմներ (բացառությամբ Երեւանի եւ Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանումների) եւ հագեցած չեն«AM», «A», «B», «C», «D» եւ «E» կարգերի եւ «A1», «B1», «C1» եւ «D1» ենթակարգերի առնվազն մեկական, իսկ«B» կարգի դեպքում երկու՝ ավտոմատ եւ մեխանիկական փոխհաղորդակ ունեցող տրանսպորտային միջոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հետագա քննական պրոցեսի կազմակերպումն իրականացվելու է 4 քննական ստորաբաժանումներում՝ հյուսիսային, հարավային, կենտրոնական եւ արեւելյան: Այս դեպքում եւս ծախսեր են առաջանալու մեկ քննական ստորաբաժանման հաշվարկով 22 ավտոմատ եւ մեխանիկական փոխհաղորդակ ունեցող տրանսպորտային միջոցներձեռք բերելու համար: ՀՀ ոստիկանությունը կառավարությունից պահանջում է, բացի քննական տրանսպորտային միջոցներից, ավելացնել նաեւ դրանց շահագործման համար նախատեսված վառելիք ձեռք բերելու համար ծախսերը: Մասնավորապես, Երեւանի քննական ստորաբաժանման 9 տրանսպորտային միջոցների շահագործման համար ամսական կտրվածքով հատկացվում է 1000 լիտր բենզինային եւ 140 լիտր դիզելային վառելիք:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս