Armenian text to speach

Ռոնալդուն եւ խաղընկերները կհրաժարվեն իրենց աշխատավարձերի զգալի մասից` «Յուվենտուսին» ճգնաժամից փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ թիմի մյուս ֆուտբոլիստները կհրաժարվեն իրենց աշխատավարձերի զգալի մասից, որպեսզի օգնեն թուրինյան թիմին կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարել սպասվածից ավելի հեշտ: Թիմի ավագ Ջորջիո Կիելինին, իր խաղընկերներին առաջարկել է հրժարվել իրենց աշխատավարձների ինչ-որ մասից: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը: Ըստ աղբյուրի` իտալացին դա քննարկել է «Յուվենտուսի» ազդեցիկ ֆուտբոլիստների, այդ թվում ՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով դրական է արտահայտվել Կիելինիի գաղափարի վերաբերյալ եւ համաձայնել աշխտավարձի իջեցման: Նշվում է, որ Կիելինին այս թեմայի շուրջ զրուցել է նաեւ թուրինցիների նախագահ Անդրեա Անյելիի եւ գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ:

Հիշեցնենք, որ եվրոպական թոփ 5 առաջնությունները դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճռով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս