ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով. Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էր, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են:

Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարանն էլ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչի Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները դիմումը հետ են վերադարձրել՝ սխալները շտկելու համար: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վերջինս հայտնել է. «Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանում մասնակցել եմ սույն վարչական գործի քննությանը, ուստի գտնում եմ, որ վերոգրյալ իրավանորմի ուժով պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ՝ ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով եւ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով»:




Լրահոս