Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28 մարտի 2020 թ., Երևան. Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին:

Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV  հավելվածի «Տեսադարան» բաժնում: Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up  հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի և բաց չթողնեն որևէ դասընթաց: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար բացարձակ անվճար:

«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի և ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում, մեզ համար շատ կարևոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաների այս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝
Բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ IOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում և 2020 կոդը «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել ցանկացած օպերատորի բաժանորդները:

BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման:




Լրահոս