
Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին։