Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սերժիկ Եղոյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքում փաստացի իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույն գյուղի բնակչուհի Լուսինե Արշակի Հարությունյանին խանդի հողի վրա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում կենսականորեն կարեւոր օրգանների շրջանում՝ աջ հարականջային շրջանում, աջ ուսահոդի հետին մակերեսին, աջ նախաբազկի վերին երրորդի աջակողմնային մակերեսին, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի շրջանում, կրծքաքվանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանում, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Նա, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել Արտակ Ասրյանի եւ Կարապետ Դավթյանի կողմից միջամտելու, նրան մի կողմ հրելու ու հետագա հարվածները կանխելու պատճառով։ Նախկինում չդատված Ս. Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նա կալանավորված է։




Լրահոս