Իսպանական Լա լիգան դիտարկում է ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնելու 3 տարբերակ: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, լիգայի ղեկավարությունն ու ակումբները ծրագրում եմ հանդիպումները վերսկսել մայիսի կեսերին եւ ավարտին հասցնել մինչեւ հունիսի 30-ը: Այդ դեպքում ակումբները ստիպված կլինեն անցկացնել շաբաթական 3 հանդիպում: Նշվում է, որ ակումբները պատրաստ են դրան: Եթե առաջնությունը վերսկսվի մայիսին, ապա խաղերը կանցնեն առանց հանդիսականների: Մյուս տարբերակի համաձայն Լա լիգան կվերսկսվի ամռանը, իսկ մրցաշրջանի վերջին հանդիպումները կկայանան սեպտեմբերին: Եթե, այնուամենայնից, կորոնավիրուսի տարածումը շարունակվի, մրցաշրջանը կվերսկսվի սեպտեմբերին։ Իսպանիայի Լա լիգայի առաջնության նոր խաղարկության մեկնարկը կնշանակվի ավելի ուշ: Իսպանիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 65 հազարը, իսկ մահացություններինը`5 հազարը:
Էդմոն Մարտիրոսյան