
Մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
Նա նաև նշել է, որ հուղարկավարությունը պետք է լինի փակ դագաղով, պետք է պահպանվեն արտակարգ դրության սահմանված կանոնները, ինչպես օրինակ՝ հուղարկավորմանը պետք է շատ մարդ չլինի: